Կոտայքի մարզում ձյան տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացը մահացել է22 փետրվարի 2019 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզում ձյան զանգվածի տակ հայտնված ֆրանսիացի լեռնագնացը մահացել է: Նրա մահը ֆիքսվել է Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմի կողմից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ 5 լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը: Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա |