Վենեսուելայի բնակչության 10%-ը հեռացել է երկրից

Վենեսուելայի բնակչության 10%-ը հեռացել է երկրից

PanARMENIAN.Net - Վենեսուելայից հեռացած բնակիչների թիվը հասել է 3.4 մլն մարդու: Այդ մասին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM): Դա բնակչության 10%-ից ավելի է:

2018-ին Վենեսուելայից օրական միջինը 5000 մարդ է հեռացել, գրում է «Վեդոմոստին»:

Փախստականների մեծ մասը ապաստանել է Լատինական Ամերիկայի երկրներում՝ մոտ 2.7 մլն, որից 1.1 մլն ընդունել է Կոլումբիան: Լատինամերիկյան երկրները բնակվելու իրավունք են տրամադրել 1.3 մլն վենեսուելացու, իսկ ավելի քան 390 000 մարդ փախստականի կարգավիճակ է հայցել վերջին 5 տարում, ընդ որում 232 000-ը միայն 2018-ին:

Վենեսուելացիները հեռանում են հայրենիքից խորացող տնտեսական ճգնաժամի պատճառով: Ըստ խորհրդարանի գնահատականի՝ գնաճը 2018-ին կազմել է գրեթե 1 700 000% և կարող է հասնել 10 000 000% 2019-ին, ըստ ԱՄՀ կանխատեսումների: Հատկապես սուր է վիճակը դեղորայքի և սննդի պարագայում, իսկ ՀՆԱ-ն Մադուրոյի կառավարման 6 տարում կրկնակի նվազել է: Այժմ իրավիճակը վատթարանում է նոր նախագահական ընտրություններ կազմակերպելու ընդդիմության ջանքերի ֆոնին:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---