«Նամեդնի» հաղորդումը կվերաթողարկվի YouTube-ում22 փետրվարի 2019 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուս լրագրող Լեոնիդ Պարֆյոնովի «Նամեդնի» հաղորդումը, որը եթեր էր դուրս գալիս 1990-2004թթ. ռուսական ՆՏՎ ալիքով, այսուհետ կցուցադրվի YouTube տեսահոսթինգում: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է պրոդյուսեր Իլյա Օվչարենկոն: Առաջին եթերաշրջանում 6 թողարկում կլինի՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը 1946-1951թթ., հայտնում է Snob.ru-ն: Առաջին հաղորդումը կթողարկվի մարտի 16-ին: Պրոդյուսերը նշել է, որ հատուկ «Նամեդնիի» նորացված ձևաչափի համար նկարահանող խումբ է հավաքվել, քանի որ YouTube-ում աշխատանքի յուրահատկությունը տարբերվում է հեռուստատեսային աշխատանքից: «Նամեդնի» հաղորդումը եթեր է հեռարձակվել 1990-2004թթ. ռուսական Կենտրոնական հեռուստատեսությամբ, իսկ հետո՝ ՆՏՎ-ով: Հաղորդումը փակվեց, երբ արգելվեց եթեր թողարկել Լեոնիդ Պարֆյոնովի հարցազրույցը չեչեն ահաբեկիչ Զելիմխան Յանդարբիևի այրու հետ: Հեռուստահաղորդավարին ազատեցին աշխատանքից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |