Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանը:

Նա ասել է, որ Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից նամակ էր ուղարկել՝ տեղեկացնելով, որ վատառողջ է, այլևս չի կարող շարունակել աշխատանքը, հայտնում է Panorama.am-ը:

«Հրաժարականը ստանալուց հետո երեք ամիս սպասել ենք, միգուցե փոխի միտքը, առողջությունը լավանա և համաձայնվի շարունակել, բայց, պարզվեց, հնարավոր չի», - նշել է Հարություն Խաչատրյանը:

Վիգեն Չալդրանյանն այդ պաշտոնում ընտրվել էր 2017-ին։

Խաչատրյանը տեղեկացրել է, որ ներկայումս Կինոակադեմիայում ստեղծվել է նախագահություն, որի կազմում են Աննա Երզնկյանը, Կարեն Ղազարյանը, Էդգար Բաղդասարյանը, Մարտին Ադոյանը, Ռուբեն Ջաղինյանը, Գևորգ Գևորգյանն ու Հարություն Խաչատրյանը:

«Նախագահ ընտրելու հարցում չենք շտապում: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռն ու աշխատանքը»,- ասել է նա։

Խաչատրյանն անձամբ հրաժարվել է այդ պաշտոնում նորից ընտրվել, քանի որ բավականին դժվար գործ է, հնարավոր չի լինի լինել և Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---