Դեսպան․ ՀՀ-ի և ՌԴ-ի սերտ գործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է

Դեսպան․ ՀՀ-ի  և ՌԴ-ի սերտ  գործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է

PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երևանի Հաղթանակ զբոսայգում հանդիսավոր արարողությանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր շնորհավորական խոսքում նշել է, որ երկու երկրի սերտ գործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է։

«Երկու դաշնակից երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի գործակցությունը մեր պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Ինչպես գիտեք, Հայաստանում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանային պաշտպանության գործում: Դա կարևոր ներդրում է Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության համար: Դա արտացոլում է այն մարտական եղբայրությունը, այն եղբայրական հարաբւմերությունները, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների միջև, որով բնութագրվել է մեր դարավոր պատմությունը»,- ասել է դեսպանը:

Դեսպանն ընդգծել է, որ հայ զինվորները մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժամանակների հաղթանակներում, զինված ուժերի զարգացման գործում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---