ԱՄՆ-ն Սիրիայում մոտ 400 զինծառյող կթողնի

ԱՄՆ-ն Սիրիայում մոտ 400 զինծառյող կթողնի

PanARMENIAN.Net - Սիրիայից զորքերը դուրս բերելուց հետո ԱՄՆ-ն մտդիր է մոտ 400 զինծառայող թողնել այդ երկրում: Այդ մասին հայտնել են մի շարք լրատվականներ ԱՄՆ աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի վրա հղումով:

Մինչդեռ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է որոշ ժամանակով մոտ 200 զինծառայող թողնել Սիրիայում: Այդ քայլը նա բացատրել էր տարածաշրջանում խաղաղությունը պաշտպնելու անհրաժեշտությամբ, այտնում է Deutsche Welle-ն:

2014-ի օգոստոսին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան գործողություն սկսեց «Իսլամական պետություն» ջիհադական կազմավորման դեմ: Նույն տարվա սեպտեմբերին այն առաջին հարվածները հասցրեց ԻՊ օբյեկտներին Սիրիայում: 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքերը դուսր բերելու մասին՝ հայտարարելով, որ ահաբեկիչներն արդեն պարտվել են:

2019-ի հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեցին, որ ԱՄՆ զինծառայողները սկսել են հեռանալ Սիրիայից: Վաշինգտոնը չի հրապարակել զորքերի դուրս բերման ծրագիրն անվտանգության նկատառումներից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---