«Օսկարները» բաժանված են. «Կանաչ գիրքը»` տարվա լավագույն ֆիլմ

«Օսկարները» բաժանված են. «Կանաչ գիրքը»` տարվա լավագույն ֆիլմ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել տարվա գլխավոր կինոմրցանակի` «Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը. «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմը, հայտնում է The Guardian-ը:

Ֆիլմը ստացել է նաև երկրորդ մրցանակը՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:

Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեքը («Բոհեմական ռափսոդիա»), իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտուհին»):

«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Մահերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռեջինա Քինգը («Եթե Բիլ-սթրիթը կարողնար խոսել»):

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում անվանակարգում հաղթել է «Ռոմա» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---