2018-ին ԵՄ-ից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 3 անգամ կրճատվել է

2018-ին ԵՄ-ից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 3 անգամ կրճատվել է

PanARMENIAN.Net - 2018 թվականին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է ավելի քան երեք անգամ:

«Եվրոստատի» տվյալներով՝ 2018 թվականին ԵՄ երկներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել է 6805:

Ընդ որում, անցնող տարում Հայաստանը, Հարավային Կովկասի երկրների շարքում վերջին տեղում է ապաստան հայցողների թվով. նախորդ տարում ԵՄ-ից ապաստան է հայցել Ադրբեջանի 2580 քաղաքացի, Վրաստանի՝ 8275 քաղաքացի:

2016 թվականին ապաստան հայցած քաղաքացիների թիվը կազմել է 7745, որը վերջին 10 տարում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---