Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով

Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար ամսին 2018 թվականի նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվարին նախորդ հունվարի համեմատ շինարարության և առևտրաշրջանառության ծավալներն աճել են՝ համապատասխանաբար 22.1%-ով և 19.3%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 0.4%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 0.6%-ով. արտահանումը նվազել է 15.8%-ով, իսկ ներմուծումը՝ 3.3%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---