ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել  նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ միջոցների հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ երկրի միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշատակելով վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր այցը, բավականին արդյունավետ ու հաջողված քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ասել է, որ դրանց իրականացումն ավելի մեծ տեմպ կհաղորդի երկկողմ դինամիկ զարգացող համագործակցությանը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ զրուցակիցները որպես գործակցության գերակա ուղղություններ, մասնավորապես, առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության, այլընտրանքային էներգիայի ոլորտները։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---