Հայաստանում առաջին անգամ մարդն ընձառյուծ է նկարահանել (վիդեո)

Հայաստանում առաջին անգամ մարդն ընձառյուծ է նկարահանել

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ ընձառյուծ է նկարահանվել մարդու կողմից: Համապատասխան տեսանյութը տարածել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղն իր ֆեյսբուքյան էջում:

«Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- ասվում է հիմնադրամի էջում հրապարակված գրառման մեջ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---