Հնդկաստանի օդուժը թիրախներ է ռմբակոծել Պակիստանի տարածքում26 փետրվարի 2019 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հնդկական բազմաթիրախային «Միրաժ» 2000 (Dassault Mirage 2000) կործանիչները հարված են հասցրել Քաշմիր նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին «Ջաիշ ե Մուհամմադ» ահաբեկչական խմբավորման ճամբարին: Գործողությունը կատարվել է վաղ առավոտյան, ճամբարն ամբողջովին ոչնչացվել է, բացի այդ, «բազմաթիվ գրոհայիններ են զոհվել: Երկրի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ոչնչացված օբյեկտները «Ջաիշ ե Մուհամմադ» խոշորագույն ճամբարն էր Պակիստանի հյուսիսում՝ Բալակոտ քաղաքի շրջանում, հայտնում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: Իսլամաբադում հայտնել են, որ հնդկական կործանիչները հատել են օդային սահմանը և ռումբերը գցել են Պակիստանի հետ սահմանին: Տուժածների մասին չի հաղորդվել: Երկրի նախագահ Արիֆ Ալվին հայտարարել է, որ Դելին «հիստերիա է ստեղծում» սահմանային իրավիճակի շուրջ: Նա հավելել է, որ հնդիկ զինվորականների գործողությունները տեսականորեն կարող են պատերազմի հանգեցնել: Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվեցին փետրվարի կեսին, երբ հարձակում եղավ Հնդկաստանի ոստիկանության Կենտրոնական պահուստային ուժերի վրա Ջամու և Քաշմիր նահանգում: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցոնված ավտոմեքենայով մխրճվեց ավտոբուսի մեջ, որտեղ զինվորականներ էին: Պատասխանատվությունը ստանձնեց «Ջաիշ ե Մուհամմադ» ահաբեկչական խմբավորումը: Հնդկաստանն ու Պակիստանը զինված հակամարտության մեջ են 1947-ից ի վեր՝ Քաշմիրի վիճահարույց տարածքների պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ |