ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼԲանկը հրապարակային առաջարկի միջոցով մարտի 1-ից կտեղաբաշխի 1,300,000,000 դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9․5% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 24 ամիս շրջանառության ժամկետով։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100,000 դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը ֆիզիկական անձանց համար և իրավաբանական:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---