Հրազդանի նախկին քաղաքապետը ձերբակալվել է

Հրազդանի նախկին քաղաքապետը  ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեղադրանքով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզել է, որ որպես համայնքի ղեկավար Դանիելյանը պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ է կատարել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---