ՊՎԾ․ Ձերբակալվել է ծառայության 2 աշխատակից

ՊՎԾ․ Ձերբակալվել է ծառայության 2 աշխատակից

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողության ծառայությունը վերջապես ընդունել է աշխատակիցների ձերբակալման փաստը։

Ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունում ծառայությունը հայտնում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՊՎԾ երկու աշխատակից։

Ըստ շրջանառվող լուրերի, քրգործը կապված է ՊՎԾ աշխատակիցների՝ հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գործընթացներում չարաշահումների հետ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է «Ազատություն» ռ/կ-ին, որ իր ղեկավարած կառույցը դիմել էր իրավապահներին՝ մտավախություններ ունենալով ԲԿ-ներում գնումների գործընթացին արտաքին միջամտության վերաբերյալ։

Լուրերը հայտնվելուց հետո ողջ օր պատկան մարմիններն, ըստ էության, չեն մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները։

Ավելի վաղ «Հետք» պարբերականի «Պետական մակարդակով բիզնես են խլում» վերտառությամբ հոդվածում «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը ընկերության՝ դիալիզի համար մատակարարված սարքերի հետակա սպասարկման հարցում:

«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է: «Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ՝ «ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»,- հանդիպումից մանրամասներ է հայտնել ընկերության տնօրենը:

Արսեն Թորոսյանը նշել էր, որ սարքերի ծախսանյութերի փոփոխվող մասերի մատակարարման հետ․ պետք է վստահ լինել, որ դրանք չեն տարբերվում օրիգինալից, սակայն արտադրողը չի երաշխավորում սարքերի կայուն աշխատանքն այլ դետալներ դրանց հետ օգտագործելու դեպքում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---