Նախագիծ. Օլիմպադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներն ամսական պատվովճար կստանան

Նախագիծ. Օլիմպադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներն ամսական պատվովճար կստանան

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերում և շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած հայ մարզիկներն ամսական պատվովճար կստանան: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ամսական պատվովճարի չափը կկազմի 200,000 դրամ:

Երկրորդ տեղը գրաված մարզիկներն ամսական կստանան 140,000 դրամ պատվովճար, իսկ երրորդ տեղը գրաված մարզիկներ՝ 100,000 դրամ:

Մինչև այս նախագիծը օլիմպիական խաղերի չեմպիոնները չեն ստացել պատվովճար, այլ ՀՀ կառավարության որոշման համաձայն նրանց վճարվել է պաշտոնական դրույքաչափերի լրավճար:

«Այժմ նպատակահարմար է օլիմպիական խաղերի չեմպիոններին, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին, ինչպես նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման համաձայն պատվովճար ստացող մարզիկների ցանկում, ինչը կբարելավի միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած և բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների նյութական վիճակը, կխթանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացումը Հայաստանում», - նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---