Սանասարյանը՝ ՊՎԾ-ի կալանավորված աշխատակիցների մասին. Նրանք օրինակելի են

Սանասարյանը՝   ՊՎԾ-ի  կալանավորված  աշխատակիցների մասին. Նրանք օրինակելի    են

PanARMENIAN.Net - ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ղեկավարած գերատեսչության երկու աշխատակցի կալանավորմանը:

Ըստ նրա՝ ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը «օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են», և որ «նրանց մեղքը պիտի ապացուցվի»։

«ԱԱԾ-ին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը, և «մուտիլովկաներով» հայտնի որևէ մարդկու ձեռքում պիտի չհայտնվի նման տեղեկություն։ Հեմոդիալիզի շուկան ուսումնասիրելու ենք անկախ նրանից՝ ում շահերն են տրորվում», - ասել է Սանասարյանը:

Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերով կալանավորվել են ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն ու նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը:

Նրանք նձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---