Կոկա-Կոլա Համակարգն ավելացնում է ներդրումները ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման մեջ

Կոկա-Կոլա Համակարգն ավելացնում է ներդրումները ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման մեջ

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է 2015-2017 թվականների ընթացքում ընկերության գործունեությունն ամփոփող և գնահատող անկախ Սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտության արդյունքները: «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնում է Կոկա-Կոլա Համակարգի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Հայաստանում՝ ներառելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև այդ ներդրումների ազդեցությունը:

Հետազոտության մեջ նշվում է, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.5 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, ընդամենը 3 տարում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Հայաստանի տնտեսությունում ստեղծել է 29.5 միլիարդ դրամի ՀԱԱ՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները, որը կազմել է այդ ընթացքում երկրում գեներացված ընդհանուր համախառն ավելացված արժեքի 0.21%-ը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարումները կազմել են15.6 միլիարդ դրամ:

«Հայաստանում մենք արտադրում ենք աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքն արդեն 23 տարի՝ սպառողներին տրամադրելով շատ ավելին, քան պարզապես թարմություն: Ամեն անգամ, երբ նրանք ընտրում են մեր ըմպելիքները, մեր արժեքային շղթան եկամուտ է ստեղծում ամբողջ երկրով մեկ և հազարավոր աշխատողների աջակցում: Մենք շատ հպարտ ենք, որ մեր գործունեությամբ և համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Գործունեության 23 տարվա ընթացքում ընկերության ներդրումները հայկական տնտեսություն գերազանցել են 25 միլիարդ դրամը: Կարծում ենք՝ ընկերություններն այնքան կայուն են, որքան այն հասարակությունը, որտեղ նրանք գործում են: Այդպիսով պատրաստակամ ենք շարունակել աջակցել Հայաստանի տնտեսությանն ու հատկապես ժողովրդին»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը՝ մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները:

Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» մեծ ներդրում ունի նաև աշխատանքի հնարավորությունների ստեղծման տեսանկյունից: 2017-ին Ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվել է լրացուցիչ 5.5 աշխատատեղ՝ անուղղակի և ածանցյալ: Ըստ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ» ՍՊԸ տվյալների՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» 2017 թվականին ստեղծել է 2341 լրիվ դրույքով աշխատատեղ, որը կազմում է այդ տարում երկրում աշխատողների թվաքանակի 0.23%-ը:

«Մեր ընկերությունը, որպես անկախ խորհրդատու, իրականացրել է Սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում «Կոկա-ԿոլաՀելլենիկ Արմենիայի» համար: Մենք իրականացրել ենք համապարփակ վերլուծություն՝ պարզելու ընկերության գործունեության ազդեցությունը Հայաստանում՝հետևյալ հիմնական ոլորտների տեսանկյունից, մասնավորապես՝ համախառն ավելացված արժեքի, աշխատատեղերի ապահովման, ներդրումների, ֆիսկալ ազդեցության, համայնքների բարեկեցության և սոցիալական զարգացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության: Ուսումնասիրության և վերլուծությանարդյունքներն ընդգրկված են «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիայի» և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կողմից հրապարակված «Սոցիալական, տնտեսական և շրջակամիջավայրի վրա ազդեցության գնահատում» զեկույցում », - նշել է «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիայի» ղեկավար գործընկեր Տիգրան Գասպարյանը:

Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Գործունեության երկու տասնամյակների ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել և աջակցել տասնյակ նախաձեռնությունների: Ընկերությունն իր տարեկան եկամտի 2%-ն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին: Ըստ ուսումնասիրության, միայն 2015-2017 թվականներին ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են 112.4 միլիոն դրամ՝ մասնավորապես համայնքային բարեկեցության, երիտասարդության զարգացման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---