Գեղադիրի նախկին ղեկավարն առանձնապես խոշոր չափերի յուրացում է կատարել

Գեղադիրի նախկին ղեկավարն   առանձնապես խոշոր չափերի յուրացում է կատարել

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արագածի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավար Գ.Գ-ն , օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2013-2017-ի ընթացքում յուրացման և վատման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ 1․7 մլն դրամ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը 2015-2016-ին կազմված ավտոմեքենայի վարձակալության կեղծ պայմանագրի հիման վրա համայնքի բյուջեից դուրս է գրել և յուրացրել 1․08 դրամ:

2017-ին որպես պահակ հրամանագրված անձի անվամբ համայնքի բյուջեից փոխանցված ընդհանուր 456,730 դրամը վատնելու եղանակով հափշտակել է, իսկ 2013-2016-ի ընթացքում յուրացրել է որպես օգնություն ձևակերպված և համայնքի բյուջեից դուրս գրված ընդհանուր՝ 194,000 դրամ գումար։

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---