Ուորլիք. ԼՂ կարգավորման սկզբունքները «Լավրովի ծրագիր» հայտնի փաստաթղթում են

Ուորլիք. ԼՂ կարգավորման սկզբունքները «Լավրովի ծրագիր» հայտնի փաստաթղթում են

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները հիմնականում չեն փոխվել և լավ հայտնի են, դրանք հիմա ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում:

Նա հավելել է, որ այդ սկզբունքները գաղտնիք չեն, քննարկվել են տարիների ընթացքում, իսկ առաջ շարժվելու համար կողմերից պահանջվում են համարձակ քայլեր:

Ուորլիքը նշել է, որ ստեղծված նոր իրավիճակում հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում: «Կարծես, Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունում է, որ նոր հնարավորություններ կան: Վստահ եմ, որ համանախագահներն աշխատում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պաշտոնական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

Դեսպանը կարծում է, որ ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է այլ առավել վտանգավոր է դառնում և այն հարկավոր է կարգավորել՝ չթողնելով «ապագան մշուշում»: «Կարծում եք, հայերի ևս մեկ սերունդ ցանկանո՞ւմ է ապրել այդ մշուշի տակ: Իհարկե՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ միթե կարծո՞ւմ եք ադրբեջանցիներն ուզում են այն փոխանցել հաջորդ սերունդներին: Իհարկե՝ ոչ»,-ասել է նախկին համանախագահը։

Ուորլիքը նշել է նաև, որ չի կարծում, թե Մոսկվան շահագրգռված չէ, որ հակամարտությունը կարգավորվի։ «3 տարի համանախագահ լինելով, ես նման բան չեմ տեսել: Հակառակը՝ աշխատել եմ ռուսների հետ, տեսել եմ նրանց շահագրգռվածությունը կարգավորման գործում: Ռուսաստանը բազում խնդիրներ ունի և չէր ցանկանա, որ իր սահմանների մոտ, իր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվեր»,-ասել է Ուորլիքը։

Ավելի վաղ Մինսկի Խմբի մեկ այլ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք շահագրգռված չեն, որ ղարաբաղյան հակամարտությունն ամբողջական լուծում ստանա, քանի որ արդյունքում Մոսկվան կզրկվի Երևանի և Բաքվի վրա ազդեցության լծակից:

«Մենք գիտենք, որ կա Մինսկի գործընթացում անվանում են սեղանի վրա եղած ծրագիր: Դա, այսպես ասած, գաղտնաբառ է, որով մենք այժմ անվանում ենք շատ պարզ ծրագիր, որն անվանում են նաեւ «Լավրովի ծրագիր», որովհետեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այս խնդրին չափազանց ուշադիր է հետեւում, գիտի խնդրի բոլոր մանրամասնությունները, հենց նա է այն անձը, ով գրել է այդ առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկընդմիշտ կարգավորելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---