ՌԴ-ն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդին 1 մարտի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբասովին, որն առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա: Ադրբեջանի պետանվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան Բաքվի օդանավակայանում, հայտնում է minval.az-ը: «Աբասովն արտահանձնվել է ՌԴ-ից, քանի որ լրացել էր նրա գրանցման ժամկետը ՌԴ տարածքում: Նա ձերբակալվել է փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում և փոխանցվել է քննությանը»,-հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: Ադրբեջանն Աբոսզոդայի հետախուզում էր հայտարարել՝ «հակաադրբեջանական գործունեության և ՀՀ հատուկ ծառայությունների հետ գործակցության» մեղադրանքով: Թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան Ադրբեջանի իշխանությունների ճնշումների հետևանքով նա հեռացել էր երկրից 2005-ին:Նա ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով 2018թ. օգոստոսին: Աբոսզոդան բազմիցս դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան, ապա նաև քաղաքացիություն խնդրելով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» |