Սփյուռքի նախարարության ղեկավարությունը ստացել է պարգևավճար, իսկ աշխատավարձ՝ ոչ 1 մարտի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը հրապարակել է աշխատողների 2018-ի դեկտեմբերին ստացած պարգևավճարների ցանկը: Ըստ ցանկի, սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի պարգևավճարը կազմել է 755,000 դրամ: Գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանի ստացած գումարը գերազանցել է 1 միլիոն դրամը՝ նա 900 հազար դրամ պարգևավճար է ստացել և 158.5 հազար դրամ հավելավճար: Նրա տեղակալի պարգևավճաը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ստացել է 525,000 դրամ պարգևավճար, մեկ այլ տեղակալ Դավիթ Սարգսյանը՝ 993,000 դրամ, մյուս տեղակալ Արամայիս Գրիգորյանը՝ 601,000 դրամ: Ընս որում, նշված անձանցից ոչ ոք դեկտեմբերին աշխատավարձ չի ստացել։ Նշվում է, որ նախարարությունը հրապարակել է ցանկը՝ հաշվի առնելով վերջին շրջանում պետական գերատեսչությունների կողմից տրված պարգևավճարների շուրջ առկա հանրային լայն հետաքրքրությունը, կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքն ու թափանցիկ գործելաոճը: Պարգևավճարների ամբողջական ցանկը՝ այստեղ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |