«Նորք-Մարաշ» ԲԿ-ում 72-ամյա կնոջ սրտից հսկայական նորագոյացություն են հեռացրել

«Նորք-Մարաշ» ԲԿ-ում 72-ամյա կնոջ սրտից հսկայական նորագոյացություն են հեռացրել

PanARMENIAN.Net - Օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում» կատարվել է աննախադեպ վիրահատություն. 72-ամյա կնոջ սրտից անհետաձգելի կարգով հեռացվել է հսկայական նորագոյացություն:

«Գոյացության գիստոլոգիական հետազոտությամբ հաստատվել է թիմոմա ախտորոշումը: Վերջին ամիսների ընթացքում կինն ունեցել է պրոգրեսիվող շնչարգելություն և դեմքի այտուցվածություն: Ընդունվելիս պացիենտի դիրքը եղել է հարկադրական, դեմքի շրջանում արտահայտված այտուց և կապտություն: Էխոսրտագրով աջ նախասրտում ծավալուն գոյացություն է հայտնաբերվել, որը գրեթե լցնում էր աջ նախասրտի խոռոչը»,-ասվում է «Նորք- Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։:

Պացիենտը հոսպիտալացվել է, կատարվել է կոնտրաստային ՀՏ հետազոտություն, որից հետո պարզվել է՝ տարածուն ուռուցք, որը սկիզբ էր առնում անանուն երակի կողմից ներաճելով և խցանելով անանուն երակը, վերին սիներակը և լծային երակները: Նորագոյացությունը արտաքինից գրկում էր ձախ ենթանրակային և քնային զարկերակները սեղմելով, աորտայի աղեղի վրա տարածվելով մինչև վայրէջ աորտայի սկզբնական հատվածները։

Օնլայն (առցանց) ռեժիմով կոնսիլիում է կազմակերպվել ՆՄԲԿ-ի սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, առաջատար հայտնի սրտային վիրաբույժ՝ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի (ԱՄՆ) հետ և որոշում կայացվել պացիենտին անհետաձգելի կարգով տեղափոխել վիրահատարան:

«Կատարվել է ծավալային վիրահատություն: ՆՄԲԿ -ի բուժանձնակազմի ջանքերով, ի դեմս՝ վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը: Վիրահատությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գոյացությունը գտնվում էր ոչ միայն սրտի խոռոչում, այլ նաև արտաքին մակերեսին՝ մասնակի աորտայի վրա սեղմված: Պացիենտը գտնվում է հետվիրահական բաժանմունքում, վիճակը կայուն է»,- ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---