5 մարտի 2019 - 14:20 AMT
Մահացել է անվանի հայագետ Կիմ Բակշին

Մոսկվայում 88 տարեկանում վախճանվել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

Նշվում է, որ Բակշին կյանքի մեծ մասը նվիրել էր հայ ժողվորդի պատմության և մշակույթի ուսումնասիրությանը:

«Ռուսաստանում ՀՀ դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիմ Բակշիի հարազատներին և մտերիմներին»,-ասվում է հրապարակման մեջ:

Կիմ Բակշին (ծնվ. 1931 թ., Մոսկվա), ռուսաստանցի գրող է, կինոդրամատուրգ և հայագետ։ Հայագիտությամբ զբաղվել է 1964 թվականից։ Հայաստանի մասին բազմաթիվ գրթերի հեղինակ է,Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ:Նրա գրչին են պատկանում«Արծիվ և սուր»,«Ճակատագիր և քար», էսսեներ,«Սուրբ Ղազարի հարությունը»,«Մենաստանից՝ սիրով»,«Մեր աշխարհը նման է անվի»,«Սառած ժամանակը»,«Կապույտ երկնքի տակ» գրքերը:

Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին պարգևատրվել է Պատվո շքանշանով: