ՀՀ-ն «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային երկրներից է

ՀՀ-ն «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային երկրներից է

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում: Ծրագրի նպատակը ներկայացվել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի վերոնշյալ ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպմանը:

ՀՀ-ն հանդիպմանը ներկայացրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը։

Քննարկվել են ծրագրի հիմանական բաղադրիչները և դրանցից բխող գործողությունները:

Ծրագրի նպատակն է զարգացնել երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարի ոլորտում շահառու պետությունների կարողությունները՝ ներպետական մակարդակում առկա խնդիրները վեր հանելու, դրանք քարտեզագրելու, դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկներ ներկայացնելու, նշված պայքարի շրջանակում շահագրգիռ մարմինների համագործակցությունը խթանելու, իրավակիրառ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու միջոցով։

Ըստ այդմ՝ շահառու պետությունները ներկայացրել են խնդրո առարկա ոլորտում իրենց առաջնահերթությունները և ծրագրից բխող՝ կատարման ենթակա գործողությունները։

Ի թիվս այլնի՝ որպես պիլոտային երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը կստանա տեխնիկական աջակցություն ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, իրավակիրառ մարմինների կարողությունները վերանայելու և հզորացնելու, այդ թվում՝ իրականացվող վերապատրաստման ծրագրերը կատարելագործելու առումով, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---