Քոչարյանի փաստաբանը հաստատել է՝ Սորոսի հիմնադրամից գրանտ է ստացել

Քոչարյանի փաստաբանը հաստատել է՝  Սորոսի հիմնադրամից գրանտ է ստացել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հաստատել է, որ«Բաց հասարակության հիմնադրամների» (ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող հիմնադրամը) կողմից դրամաշնորհ է ստացել, հայտնում է Ա1+-ը:

«Մատաղիսի» և Աշոտ Հարությունյանի գործի հետ կապված դրամաշնորհներ ստացել եմ ԲՀՀ-ից», - հաստատել է փաստաբանը:

«Սորոսի հիմնադրամից» գրանտ են ստացել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը:

Ալումյանը նշել է, որ ինքն է դիմել դրամաշնորհի համար, որովհետև «իր պաշտպանյալները անվճարունակ են եղել, բավարար դրամական միջոցներ չեն ունեցել դատարաններ դիմելու, համապատասխան վճարները կատարելու համար»։

«Զալյանի դիմումն էր, որի հիման վրա «Հյուսիսային դատարան», «Հարավային դատարան» և «Երևան քաղաքի դատարան» հասկացությունները ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող և ամբողջությամբ փոփոխվեց Դատական օրենսգիրքը: Իմ պաշտպանյալների համար իմ անունից դիմել եմ՝ ասելով, որ այս մարդիկ գումար չունեն, բայց գործը Եվրոպական դատարան գնալու անհրաժեշտություն ունի, նրանց իրավունքները կոպտորեն խախտվել են, եթե հնարավոր է, ֆինանսավորեք։ Եվրադատարան դիմելը բավականին ծախսատար է»,- նշում է փաստաբանը։

Ալումյանը դրամաշնորհ է ստացել նաև «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին» ձեռնարկի դասավանդման ծրագիրը հեղինակելու համար։

«2017 թ. սեպտեմբերի 19-21-ը ֆինանսավորել են իմ մասնակցությունը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի անցկացրած մարդկային չափումների իրականացման տարեկան հանդիպմանը, որտեղ ես ներկայացրել եմ հայտնի գործերով փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած ճնշումների դեպքերը»,- եզրափակել է Հայկ Ալումյանը։

Քոչարյանն իր մի շարք հացազրույցներում մշտապես մեղադրել է նոր իշխանություններին՝ Ջորջ Սորոսին պատկանող հիմնադրամից դրամաշնորհներ վերցնելու մեջ: Վերջերս էլ «168 ժամին» տված հարցազրույցում նա ասել է, որ Հայաստանը «գործ ունի Սորոսի սաների հետ (նոր իշխանությունների ներկայացուցիչներին նկատի ունի), որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---