Փաշինյանը. Տարածաշրջանի համար ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը կարևոր է

Փաշինյանը. Տարածաշրջանի համար ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը կարևոր է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին. նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ու Տուսկն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---