Տուսկը՝ Փաշինյանին. Հիացած եմ ժողովրդավարական բարեփոխումների Ձեր վճռականությամբ 5 մարտի 2019 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: «Առավոտի» փոխանցմամբ, Տուսկն ասել է, որ ՀՀ կառավարության արժեքներն ու դրանց վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: «Ես հիանում եմ Ձեր՝ ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական զարգացմանն ուղղված վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի ժողովրդավար դառնալուն և իր քաղաքացիների համար ավելի լավ տնտեսական ապագա ապահովելուն», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն վճռական է իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը. նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ու Տուսկն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |