Յունկեր. Կողմ ենք ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները սկսելուն

Յունկեր. Կողմ ենք ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները սկսելուն

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն կողմ է վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ես ինքս, ինչպես նաև ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, անձամբ պատրաստ ենք աջակցել այս պրոցեսին որքան կարողանանք, և վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի ուժեղ երկխոսություն կծավալենք այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում: Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ», - ասել է Յունկերը:

Նա շեշտել է, որ սա կարևոր է և Հայաստանի համար, և Եվրամիության:

«Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն: Նաև վեց ծրագրեր ենք նախատեսել հարևանների հետ կապերը խթանելու համար: Շարունակությունը շատ կարևոր է, մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ոչ միայն պետություններն ու կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում», - նշել է նա:

Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը նույնպես հայտնել է, որ ԵՄ ղեկավարության հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ քննարկել են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ երկկողմ հարաբերություններում գերակա առաջնահերթություն:

«Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում: Ես նաև հավաստեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ «2020-ի 20 նախադրյալները» փաստաթղթի անշեղ իրագործման և արդյունքների ներկայացման համար», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---