Netflix-ն առաջինը Մարկեսի «100 տարվա մենության» էկրանավորման իրավունք է ստացել

Netflix-ն առաջինը Մարկեսի «100 տարվա մենության» էկրանավորման իրավունք է ստացել

PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ ձեռք է բերել հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքը:

Սա առաջին և միակ դեպքն է ստեղծագործության գոյության 50 տարում, երբ գրողի ընտանիքը թույլ է տվել ադապտացել վեպն էկրանի համար: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարկվում:

«Վերջին 3-4 տարում սերիալների մակարդակը, հեղինակությունն ու հաջողությունը շատ են մեծացել»,-ասել է Մարկեսի որդին՝ Ռոդրիգո Գարսիան, այդպես բացատրելով գրքի իրավունքի վաճառքը:

Դեռ հայտնի չէ, թե ով է աշխատելու էկրանավորման վրա, սակայն Netflix-ի իսպանալեզու ադապտացիաների գծով նախագահ Ֆրանցիսկո Ռամոսը հայտարարել է, որ սերիալը նկարահանվելու է Կոլումբիայում և ներգրավվելու են «Լատինական Ամերիկայի լավագույն տաղանդները»:

«100 տարվա մենություն» վեպը Մարկեսի ամենահյատնի ստեղծագործությունների է: Վեպը հրատարակվել է 1967-ին՝ այն Մակոնդո գյուղի և Բուենդիա ընտանիքի մասին է: Վեպը թարգմանվել է 46 լեզվով, ընդհանուր տպաքանակը մոտ 50 մլն է:

 Ուշագրավ
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը
Կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է
Ավելի վաղ նման արդյունք է գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը