Facebook-ը կբարելավի տվյալների պաշտպանությունը

Facebook-ը կբարելավի տվյալների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նոր մոտեցում է ներկայացրել տեղեկատվության գաղտնիությանը: Նրա առանցքային պահերից մեկը սոցցանցի բոլոր հարթակներում միջանցիկ ծածկագրման ներմուծման պլանն է: Այժմ այդ անվտանգության գործառույթը գործում է միայն WhatsApp-ում:

«Ես հավատում եմ, որ շփումն այլևս չի շեղվի մասնավոր, ծածկագրված ծառայությունների կողմը, որտեղ մարդիկ կարող են վստահ լինել, որ այն ամենն, ինչ ասում են միմյանց, անվտանգ է մնալու»,-ասվում է Ցուկերբերգի հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»:

Օգտատերերին տարածք է հարկավոր անձնական շփման համար: «Եթե դուք մտածում եք սեփական կյանքի մասին, դուք, հավանաբար, ավելի շատ ժամանակ եք ծախսում մասնավոր շփումների վրա, ոչ թե հանրային»,-պարզաբանել է Ցուկերբերգն իր ծրագիրը Associated Press-ին տված հարցազրույցում: Նա մտադիր է միավորել հաղորդագրությունների փոխանակման՝ Messenger, WhatsApp և Instagram ծառայությունները, որպեսզի օգտատերերը կարողանան կապ հաստատել միմյանց հետ բոլոր հավելվածներում:

Աշխատանքն այդ նախագծի վրա արդեն սկսվել է և կշարունակվի «մինչև լիակատար ներմուծումը» ծառայություններ: Արդյոնքում կստեղծվի մի համակարգ, որտեղ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի կլինի միայն ուղարկողին և ստացողին՝ գաղտնի մնալով նույնիսկ Facebook-ի համար:

Փորձագետները չեն բացառում, որ հաղորդագրությունների փոխանակման ծառայությունների միավորման մոտիվներից մեկը պաշտպանությունն է հակամենաշնորհային ռիսկերից: Facebook-ը կարող է հայտնել հակամենաշնորհային մարմիններին, որ WhatsApp, Instagram և Facebook Messenger-ն այնքան սերտ են կապված, որ դրանք հնարավոր չէ բաժանել՝ նման կարծիք է հայտնել Կոլորադոյի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Բլեյք Ռեյդը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---