Երինջ ներկրած 49 տնտեսվարողի 136 մլն դրամի պարտք է ներվել

Երինջ ներկրած 49 տնտեսվարողի 136 մլն դրամի պարտք է ներվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում 136 մլն դրամի պարտք ու տույժ է ներվել 49 տնտեսվարողի:

Նրանք պետական աջակցությամբ ներկրել են տոհմական երինջներ, սակայն կաթի մթերման ցածր գների պատճառով չեն կարողացել ժամանակին կատարել վճարումները՝ հայտնվելով տուգանքների տակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տնտեսվարողների ընդհանուր պարտքը 1 մլրդ դրամից ավելի է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ներվել են գյուղատնտեսական նպատակով մի շարք այլ վարկային տույժ-տուգանքներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---