ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի քարտերի PIN-երն արդեն կարելի է ստանալ sms-ի միջոցով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի քարտերի PIN-երն արդեն կարելի է ստանալ sms-ի միջոցով

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms-հաղորդագրությամբ։

Ծառայությունից կարող են օգտվել ինչպես բանկի գործող, այնպես էլ նոր քարտապանները: Գործող քարտապանները PIN կոդը մոռանալու դեպքում քարտը փոխարինելու անհրաժեշտություն այլևս չեն ունենալու, այլ հաշված րոպեների ընթացքում հնարավոր է լինելու գեներացնել նոր PIN կոդ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների միջոցով:

PIN կոդի փոփոխության համար քարտապանները կարող են նաև այցելել բանկ կամ զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն:

SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող կոդը միանգամյա մուտքագրման վեցանիշ կոդ է: Այն կօգնի նոր PIN գեներացնել՝ քարտն առաջին անգամ Բանկի բանկոմատով օգտագործելիս:

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել (010) 31 88 88 հեռախոսահամարով կամ այցելել բանկի որևէ մասնաճյուղ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---