ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին

ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԿԲ լրատվական ծառայությունը:

Չակրաբարտին հույս է հայտնել, որ իր այս այցը և հանդիպումները ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի հետ սկիզբ կդնեն համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։ Սումա Չակրաբարտին նաև իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ՎԶԵԲ նախագահը բարձր է գնահատել իր ղեկավարած կառույցի գործակցությունն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ՀՀ ֆինանսական հատվածի հետ՝ առանձնահատուկ նշելով ԿԲ աջակցությունը Հայաստանում բանկի կողմից նախաձեռնած նախագծերում։

ԿԲ նախագահը, կարևորելով Հայաստանում ՎԶԵԲ ներդրումների ծավալը, հույս է հայտնել, որ ապագայում դրանք կաճեն ու կներգրավեն տնտեսության առավել բազմազան ոլորտները, իսկ եվրոպական կառույցի հետ գործակցությունը կշարունակվի նույն կառուցողական ոճով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---