Մահացել է Վլադիմիր Էտուշը

Մահացել է Վլադիմիր Էտուշը

PanARMENIAN.Net - 96 տարեկանում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այդ մասին հայտարարել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Էտուշը մահացել է հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր մարտի 8-ին՝ ուրբաթ օրը»,-ասել է Կրոկը: Նա հավելել է, որ հուղրակվորության օրն ու տեղը կհայտարարվի ավելի ուշ:

Աղբյուրը դերասանին մոտ շրջանակներից հայտնել է, որ մոտ մեկ ամիս առաջ Էտուշը սրտի կաթված էր տարել, որից հետո նրա վիճակը վատթարացել էր:

«Էտուշը բեմում էր մինչև վերջին պահը և Զելդինի մահից հետո ասել էր, որ այժմ ինքն է ամենատարեցը»,-ասել են դերասանի մերձավոր շրջպատում:

Վլադիմիր Էտուշը ծնվել է Մոսկվայում հրեաների ընտանիքում։ Վախթանգովի թատրոնում Վլադիմիր Աբրամովիչը սկսել է իր կարիերան խարակտերային, կատակերգական դրվագներից՝ ընդ որում տարիքային։ Դերասանի առաջին աչքի ընկնող դերը Ու․ Շեքսպիրի «Վերոնացի երկու ազնվական» կատակերգության մեջ ծառա Լաունսի դերն էր։ Ներկայացումը կառուցված էր իմպրովիզացիայի վրա և դերասաններից պահանջվում էր լիակատար ազատություն, հնարամտություն, սրընթաց ռեակցիաներ և ահռելի հմայք։ Այս ամենն ուներ դերասանը, և այս դերը մինչև հիմա համարվում է ամենասիրվածներից մեկը։

Կինոյում սկսել է նկարահանվել 1953 թվականին և առաջին դերը խաղաց Միխայիլ Ռոմի «Ադմիրալ Ուշակովը» պատմական ֆիլմում։ Վլադիմիր Էտուշը սուր խարակտերային և կատակերգական դերերի վարպետ է։ Հանդիսատեսը հիշում է նրա դերերը Լեոնիդ Գայդայի կատակերգություններում՝ Սաախովը «Կովկասի գերուհին», ինժեներ Բրունսը «Տասներկու աթոռ», ատամնաբույժ Շպակը «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերում։ «Կովկասի գերուհուց» հետո Էտուշը ազգային հերոս դարձավ Կովկասում և Անդրկովկասում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---