«Նիվայով» քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրանալու դեպքը քննվում է

«Նիվայով» քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրանալու դեպքը քննվում է

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Մարտի 8-ին ՀՀ քաղաքացին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ ու տեւական ժամանակ կայանել դռների դիմաց:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին, ժամը 17։20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ 55 QD 553 «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վրա բենզին է լցրել եւ ուզում է այրել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դռների մոտից, խուլիգանության համար բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Ջ․-ին։

Ձեռնարկված միջոցառումներով պարզել է, որ Նիվայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, ավտոմքենան վարել է Երևանի քաղաքապետարանի մուտքի սատիճանների վրայով, ապա շշով բենզին է լցրել Նիվայի վրա ու ցանկացել այրել այն:

Կատարվում է հետաքննություն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---