ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահն անվտանգության հարցեր են քննարկել12 մարտի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող թեմաների շուրջ: Մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |