Նոր միջադեպ Ադրբեջան-Իրան սահմանին. Սահմանախախտներից մեկը սպանվել է

Նոր միջադեպ Ադրբեջան-Իրան սահմանին. Սահմանախախտներից մեկը սպանվել է

PanARMENIAN.Net - Մարտի լույս 12-ի գիշերը նոր միջադեպ է գրանցվել Ադրբեջան-Իրանսահմանին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանցի սահմանապահները 6 սահմանախախտի են հայտնաբերել, որոնք շարժվում էին Իիանի կողմից:

Միջադեպը տեղի է ունեցել 00:07-ին Ադրբեջանի Յարդիմլիի շրջանի Օստաիր գյուղի մոտ գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանցի սահմանապահները զենք են կիրառել և սահմանախախտներից մեկին տեղում սպանել: Մյուսները, օգտվելով մթից և բարդ ռելիեֆից, փախել են:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, սպանված սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հերոինով և ափիոնով 4 կապոց, նաև որսորդական հրացան և փամփուշտներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 10-ի վաղ առավոտյան իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտ տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:Փոխհրաձգության արդյունքում 2 ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Սահավետ Մամեդովն ու Վիդադի Ջաբրաիլովը: Մամեդովը հոսպիտալի ճանապարհին մահացել է: Զինյալները նահանջել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---