Սլովակիան մտադիր է ՀՀ-ում դեսպանատուն բացել

Սլովակիան մտադիր է ՀՀ-ում դեսպանատուն բացել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է, որ Սլովակիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել:

Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են, կողմերը պատրաստ են խորացնել երկխոսությունը:

Լայչակը հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Մենք Բավարար ժամանակ ենք հատկացնելու այս խնդիրների քննարկման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցությունների շարունակության վերաբերյալ համապատասխան ձևաչափում», - ասել է Լայչակը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---