Հայ-թուրքական սահմանին հսկայական եռագույն են կանգնեցրել13 մարտի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկով տեղանքում հսկայական եռագույն է տեղադրվել: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Եռագույնն ունենալու հարցում աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Մենք դպրոցի աշակերտների հետ միասին դրեցինք դրոշը»,- ասել է Անիավանի վարչական ղեկավարը, հայտնում է «Հայկական ժամանակը»: 3x9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր: «Այսօր կրկին հայ-թուքրական սահմանin, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց դրոշը: Եկեղեցու մոտ է կանգնեցված և ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են, թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երևում մեր եռագույնի ֆոնին: Թուրքերը ոչ իրանց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք: Երբ որ դրոշը կանգնեցրiնք, ես շատ հուզվեցի, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արևմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը: Խարկովը սահմանապահների կողմից հատուկ պահպանվող սահմանային գոտի է, որտեղ մեկ տատիկ է ապրում իր որդու հետ: Գյուղը Անիավանի կազմում է գտնվում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |