Թորոսյան․ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ չեն ուզում դրական փոփոխություններ առողջապահությունում

Թորոսյան․ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ չեն ուզում դրական փոփոխություններ առողջապահությունում

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե տպավորություն է, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում ՀՀ-ի առողջապահական համակարգում:

«Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում ՀՀ-ի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն», - գրել է նախարարը:

Նա հավելել է, որ օգնություն չի ակնկալում նրանցից, բայց և թույլ չի տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում և «չի վարանի իրերը կոչել իրենց անուններով»:

«Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ», - գրել է նախարարը:

Ավելի վաղ խմբակցության մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել գազավորված ընպելիքներն ակցիզային հարկով հարկելու և ծխախոտի գները մի քանի անգամ թանկացնելու կառավարության մատադրության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ այդ որոշումները կարող են տնտեսական բացասական էֆեկտ ունենալ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---