Փաստաբանները կազատվեն դատական տուգանքից13 մարտի 2019 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 14-ի նիստում հավանություն կտա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի՝ գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք չկիրառելու վերաբերյալ օրենսդրական նախագծին: Հիմնավորման մեջ նշվում է, որ խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու ՀՀ նախորդ կառավարության մոտեցումը: «Փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը: Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված 125,500 քաղաքացիական գործով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ», - նշված է հիմնավորման մեջ: Ըստ նախագծի հեղինակի՝ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: «Փոփոխությունը վտանգում է փաստաբանի ինստիտուտի անկախությանը: Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախև անկաշկանդ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ նման պայմաններով դատական տուգանք նախատեսելու դեպքում կվտանգվի փաստաբանների անկախությունը եւ իրենց վստահորդներին եռանդուն կերպով պաշտպանելու փաստաբանների ազատությունը», - ասվում է նախագծում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում |