Արցախի ԱԳՆ-ն՝ նախկինների մտահոգության մասին. Փաշինյանի մոտեցումը կառուցողական է

Արցախի ԱԳՆ-ն՝ նախկինների մտահոգության մասին.  Փաշինյանի մոտեցումը կառուցողական է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը լրագրողների հետ զրույցում ներքին քաղաքական շահարկում է անվանել ՀՀ նախկին իշխանությունների այն մեղադրանքները, թե ԼՂ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը վտանգներ ունի և կարող է բանակցային գործընթացը խարխլել:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Մայիլյանի կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանությունները հարցի շուրջ կառուցողական մոտեցում են ցուցաբերում։

«Հայաստանի նոր իշխանություններն, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում, իրենք ասում են, որ շարունակելու են մասնակցել բանակցություններին, ավելի շուտ այդ հանդիպումներին, որովհետև լիարժեք չեն կարող լինել այդ բանակցություններն առանց Արցախի մասնակցության, և դա խոսում է նրա մասին, որ Հայաստանը ոչ թե նախապայման է դնում Արցախի մասնակցությունն, այլ ասում է, որ իրենք խոսելու են Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, կառուցողական է, և նման մեղադրանքները, կարծում եմ, ներքին քաղաքական շահարկումների դաշտից են», - ասել է Արցախի արտգործնախարարը։

Մայիլյանը նշել է նաև, որ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից։

«Պետք են նոր իրատեսական առաջարկներ, և նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որևէ առաջընթաց, բայց եթե մնան հնացած սկզբունքները և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում: Այդ սկզբունքները և այս վերջին 27 տարիների ընթացքում տարբեր առաջարկները, որ եղել են և որոնք սեղանին են, դրանք հնացած են, պետք է վերանայվի», - ասել նախարարը:

Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող սկզբունքներին:

Ընթերցեք նաև՝ «ՀՀ վարչապետ. ԼՂ-ն հակամարտության կողմ դարձնելը եղել և մնալու է քննարկումների կարևորագույն կետերից»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---