Մոսկվայում ադրբեջանցի մեծահարուստի շուկաներում մայնինգի ֆերմաներ են գտել

Մոսկվայում ադրբեջանցի մեծահարուստի շուկաներում մայնինգի ֆերմաներ են գտել

PanARMENIAN.Net - ՌԴ ոստիկանության և Ռոսգվարդիայի աշխատակիցները Մոսկվայում ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովին պատկանող մոսկովյան «Սադովոդ» շուկայում և «Մոսկվա» առևտրի կենտրոնում ստուգումների արդյունքում կրիպտոարժույթի ֆերմաներ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ստուգումների արդյունքում մի քանի մայնինգային ֆերմա է հայտնաբերվել: Դրանց սեփականատերերը կպարզվեն»,-ասել է գործկալության զրուցակիցը:

Ըստ նրա, նաև հայտնաբերվել են կանխիկ մեծ գումարներ, սակայն կոնկրետ որքան, աղբյուրը չի հստակեցրել: «Դեռ հարկավոր է պարզել այդ գումարների ծագման աղբյուրը»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահները ռեյդեր են անցկացնում ադրբեջանցի մեծահարուստ, միլիարդատեր Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ», «Մոսկվա» և «Ֆուդ Սիթի» շուկաներում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ուժայինների թիրախում Գոդ Նիսանովն է, որի կարողությունն ըստ Forbes-ի գնահատվում է $3,3 մլրդ: Ըստ որոշ տեղեկությունների, Նիսանովը կարող է քրգործի ֆիգուրանտ դառնալ՝ ապօրինի բանկային գործունեության և ապօրինի միգրացիայի գործով:

Ավելի վաղ ՌԴ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի և արժույթային հսկողության դեպարտամենտի տնօրեն Յուրի Պոլուպանովը ասել էր, որ «Սադովոդ», «Մոսկվա» շուկաներում կրիպտոարժույթային ֆերմաներ են ստեղծվել: Մոսկվայում կանխիկ դրամով կրիպտոարժույթ են գնում չինացիները, որոնք այդպիսով տնտեսում են և խուսափում են հարկերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---