ՌԴ ԶՈւ ԳՇ պետ. ՀՀ-ն ակտիվ մասնակցում է խաղաղ կյանքի վերականգնմանը Սիրիայում

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ. ՀՀ-ն ակտիվ մասնակցում է խաղաղ կյանքի վերականգնմանը Սիրիայում

PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվ մասնակցում է խաղաղ կյանքի վերականգնմանը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Երախտապարտ եմ ձեզ Սիրիայիում խաղաղ կյանքի վերականգնմանը մասնակցության համար: Հայաստանն առաջիններից մեկն արձագանքեց մեր կոչին և ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար խնդիրների լուծմանը»,-ասել է Գերասիմովը:

Ինչպես նշել է ՌԴ ԳՇ պետը, ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում: Ընդ որում գործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---