Ջրի նոր գործարան է բացվում, արտադրանքը կարտահանվի ՌԴ (վիդեո)

Ջրի նոր գործարան է բացվում, արտադրանքը կարտահանվի ՌԴ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում հարկային արտոնություն է տրվել «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվելու է քաղցրահամ և հանքային ջրերի շշալցմամբ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 13.2 մլրդ դրամի կամ մոտ 23․8 մլն եվրոյի ներդրում, այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է €7.9 մլն-ի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր):

Նախատեսվում է մինչև 2022 թվականը ստեղծել 141 նոր աշխատատեղ՝ 422,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներկա դրությամբ արդեն իսկ ստեղծված է 16 աշխատատեղ (վարչական անձնակազմ):

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 1.7 մլրդ դրամից մինչև 2022 թվականը հասցնել մինչև 20.6 մլրդ դրամի: Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Ռուսաստան, իսկ որոշակի մասը կիրացվի ՀՀ տարածքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---