Ահաբեկչություն Նոր Զելանդիայում. 40 մարդ է սպանվել մզկիթներում

Ահաբեկչություն Նոր Զելանդիայում. 40 մարդ է սպանվել մզկիթներում

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել 2 մզկիթի վրա ուրբաթօրյա նամազի ժամանակ: Իշխանություններին հաջողվել է ձերբակալել 4 կասկածյալի, որոնց թվում մեկ կին կա:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է 40 զոհվածի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին 1News-ի վրա հղումով:

Առնվազն 48 տուժած կա հիվանդանոցներում հրազենային վնասվածքներով:

Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչ Մայք Բուշը հաստատել էր մի քանի մարդու սպանությունը՝ հստակ թիվ չնշելով, գրում է Deutsche Welle-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթներում հնչած կրակոցներից հետո մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք է վնասազերծվել, որոնք հայտնաբերվել են «տրանսպորտային միջոցներում»:

Ըստ ականատեսների, քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթում կրակոցների ժամանակ մոտ 200 մարդ է եղել: Ոստիկանությունը խորհուրդ է տվել մարդկանց ձեռնպահ մնալ մզկիթ գնալուց մինչ նոր հայտարարությունը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, պատասխանատվությունը ստանձնել է Ավստրալիայի 28-ամյա քաղաքացին, որն իբր Նոր Զելանդիա է ժամանել այդ հարձակումը կատարելու համար: Գրոհից առաջ նա 74 էջ պարունակող մանիֆեստ է գրել՝ ներգաղթին դեմ հայացքներ հայտնելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---