Ամեն նոր երեխայի ծննդյան դեպքում երիտասարդ ընտանիքի հիփոթեքի բեռը կնվազի 0․5%-ով

Ամեն նոր երեխայի ծննդյան դեպքում երիտասարդ ընտանիքի հիփոթեքի բեռը  կնվազի  0․5%-ով

PanARMENIAN.Net - Երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար՝ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը ավելանում է 0․5%-ով:

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում սպասվում է ծախսային մասով որոշակի ավելացում, որի չափը, ըստ նախնական գնահատականների, կարող է կազմել 14.3-18․9 մլն դրամ։

ՀՀ կենտրոնական բանկի նախագծի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրով վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վերջինիս վարկային բեռի մեղման հանգամանքով՝ նպաստելով նաև ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարելավմանը և ժողովրդագրական խնդրիրների լուծմանը:

Նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա:

2019 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի գծով տոկոսագումարների սուբսիդավորումից մեղմել վարկառուների վարկային բեռը՝ վերջիններիս ընտանիքում նոր երեխաների ծննդյան կամ որդեգրման դեպքում՝ այդ կերպ նպաստելով նաև ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում ՀՀ նոր կառավարության փոփոխություններով վարկի ժամկետը է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը։

Երիտասարդ ընտանիքները կկարողանան 7.5 % կանխավճարով ձեռք բերել բնակարան, նախկինում 9.5 տոկոս է եղել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---