Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակվածներից մեկն պահունակին հայերեն գրություն է թողել

Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակվածներից մեկն պահունակին հայերեն գրություն է թողել

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը հայերեն գրություն է կատարել ավտոմատի պահունակի վրա։

Դեպքի վայրից հրապարակած կադրերից երևում է, որ պահունակները «զարդարված» էին մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակները թվարկող գրություններով։ Դրանք հիշատակում են, Մասնավորապես, Միլոշ Օբիլիչին՝ (սերբ ազգային հերոս, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ 1-ինին), 1683 թվականի Վիենայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացումում, և 1-ին աշխարհամարտին տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտը, որում ռուսները ջախջախեցին օսմանյան բանակն Էնվերի գլխավորությամբ։ Վերջին գրությունն արված է հայերեն։

Ուրբաթօրյա նամազի ժամանակ զոհվել է 40 մարդ, առնվազն 48-ը վիրավոր են։ Հարձակվողները եղել են 4-ը, որոնցից 1-ը՝ կին, նրանք ուղիղ եթեր են հեռարձակել սպանդի կադրերը։

Հայտնի է, որ նրանք աջ ազգայնական հայացքների կրող են ու ոգեշնչվել են, մասնավորապես, Նորվեգիայում ահաբեկչություն իրականացրած Անդերս Բրեյվիկի գաղափարներով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---