Երթ՝ ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի գործողությունների

Երթ՝ ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի գործողությունների

PanARMENIAN.Net - «Անկախ կամավորականների ակումբը» մարտի 15-ին երթ է կազմակերպում ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի գործողությունների:

Արդեն 2 օր է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, որոնք ուղեկցվում են աշխատակիցների բողոքի ցույցերով, նաև որոշ միջադեպ եր են եղել ոստիկանների հետ: Մարտի 15-ի առավոտյան ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։

«Ժամը 14:00-ին, հավաքվում ենք հրապարակի թանգարանի մուտքի դիմաց: 14:30-ին շարժվում ենք դեպի Օպերա, Հյուսիսային պողոտայով: Աշխատում ենք մինիմալ նեղություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Օպերայի տարածքում ցույց ենք տալիս մեր աջակցությունը մեր սիրելի կենտրոն համայնքի թաղապետ պարոն. Մնացականյանին»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կազմակերպիչները նշել են, որ երթը և աջակցությունը խաղաղ բնույթ է կրում, ուստի խնդրում են «սադրանքների չենթարկվել, չհայհոյել և հայհոյանքներին չպատասխանել»՝ հույս հայտնելով, որք նման դեպքեր չեն լինի:

Մարտի 14-ին ոստիկանների և սրճարանների բողոքող աշխատակիցների միջև քաշքշոց է եղել։ Կան վնասվածք ստացած մարդիկ, ցուցարարներից մի կին հիվանդանոցում է ոտքի կոտրվածքով:

Jazzve ընկերության համասեփականատերը կոչ է արել մյուս սրճարաններին դադարեցնել ակցիաները, պայքարել իրավական հարթակում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---